Երևան`   +3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ.

Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ Իլհամ Ալիևին

238
Չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ., 17:15
Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ Իլհամ Ալիևին

«Քանի դեռ չի արձանագրվել Արցախի ժողովրդի ներկայացուցչի ներգրավման անհրաժեշտությունը, նշանակում է չենք մոտեցել հարցի կարգավորմանը: Ընդհանրապես, բանակցային գործընթացին ամենաշատը խանգարում է այն ռազմաշունչ մթնոլորտը, որը հաստատված է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողությունների ու հռետորաբանության պատճառով: Վերահաստատում եմ բանակցային գործընթացում լիարժեք ներգրավվելու պատրաստակամությունս»,- ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարությանը:

Հիշեցնենք՝ Ալիևն ասել էր, որ Արցախի հետ բանակցություններ վարելն իրենց համար անընդունելի է: