Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Հրաձիգ Գոհար Վարդանյանը երկրորդն է աշխարհի երիտասարդական առաջնությունում

312
Չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ., 15:15
Հրաձիգ Գոհար Վարդանյանը երկրորդն է աշխարհի երիտասարդական առաջնությունում

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 15-ը Կորեայի Չանգվոն քաղաքում ընթացող հրաձգության աշխարհի երիտասարդական առաջնությանը Հայաստանը ներկայացնող Գոհար Վարդանյանը խառը վազք վարժության պայքարում 362 միավորով զբաղեցրել է 2-րդ տեղը:

Նշենք, որ ավելի վաղ հրացան զենքաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Ալլա Պողոսյանը, խոցելով 625,7
միավոր, գրավել է 10-րդ տեղը՝ սահմանելով Հայաստանի երիտասարդական ռեկորդ, Հայկ Բաբայանը, խոցելով 619.6 միավոր, զբաղեցրել է 27-րդ տեղը։ Գոհար Վարդանյանը
վազող թիրախ նորմալ վազք վարժության երիտասարդ աղջիկների պայքարում 550 միավորով անցել է եզրափակիչ
փուլ, եզրափակչում գրավել է 4-րդ տեղը։