Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.

Լենա Նազարյանն ընտրվել է Աժ «Ելք» խմբակցության ղեկավար

175
Չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ., 15:00
Լենա Նազարյանն ընտրվել է Աժ «Ելք» խմբակցության ղեկավար

Աժ պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շնորհակալ եմ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացությունների պատգամավորներին՝ ինձ ԵԼՔ խմբակցության ղեկավար ընտրելու համար: Անկախ բոլոր գաղափարական տարաձայնություններից ու Երևանի ավագանու ընտրություններին առանձին մասնակցելու հանգամանքից, կարծում եմ, որ Ազգային ժողովում ԵԼՔ խմբակցությունը պետք է համախմբվի մեկ միասնական օրակարգի շուրջ՝ այն է հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Շնորհակալություն նաև իմ աջակիցներին, որ ուրախացել են պարտավորություններիս եռապատկման կապակցությամբ»: