Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.

«Եթե կարիք լինի, ցուցմունք էլ կտամ»․ Սերգեյ Դարբինյան

302
Չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ., 20:15
«Եթե կարիք լինի, ցուցմունք էլ կտամ»․ Սերգեյ Դարբինյան

Ակտիվիստ Սերգեյ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժողովուրդ ես դեռ 2014 թվականին եմ Նիկոլ Փաշինյանին ասել, եթե կարիք լինի, ցուցմունք էլ կտամ, որ նորակոչիկ լինելով, իմ կամքին հակառակ, Գորիսի զորամասից ինձ բերեցին Երևան, երբ արդեն ռազմական դրություն էր հայտարարվել։ Մեզ տեղակայեցին Սովետաշենի զորամասում․ քնել ենք սառը հատակին (կարծեմ զորամասի ակումբի շենքն էր)։ Օպերայի հարակից տարածքն ենք պահել փետրվարի 29-ի՝ լույս մարտի մեկի առավոտվանից, մինչև՝ մարտի ութը։
Այդ ընթացքում, անկեղծ ասեմ, մեր կորպուսի զինծառայողները չեն կրակել անգամ մեկ փամփուշտ, բայց օրինակի համար մի մասին հատուկ ֆորմաներ հագցրեցին։ Ես վստահ եմ, որ անգամ մեր անունները չկա մեկ մատյանում որ զորամասից բացակայել ենք։ Մանրամասը չեմ հիշում, քանի որ սթրեսային օրեր էին ինձ համար»։