Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.

«Հրամանատարները հորդորում էին՝ մի բզբզացեք, կռիվ կլինի». Ոսկան Սարգսյան

157
Չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ., 14:35
«Հրամանատարները հորդորում էին՝ մի բզբզացեք, կռիվ կլինի». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոյեմբերյանի սահմանագոտու գյուղերը, միջպետական ավտոճանապարհն ադրբեջանցիների կողմից պարբերաբար գնդակոծվում են: Ադրբեջանի զինուժն ակտիվացել է ուսումնական տարվա մեկնարկից հետո, որպեսզի ծնողները գնդակոծությունների պատճառով վախենալով իրենց երեխաների կյանքի և առողջության համար, արտագաղթեն, մեր սահմանամերձ գյուղերը մարդաթափվեն: Այս մտահոգիչ իրավիճակը նոր չի առաջացել, դրա պատճառները վերջին 10-15 տարում են: Ոսկեպար-Բաղանիս հատվածում ադրբեջանցիները կամաց-կամաց առաջ են բերել իրենց դիրքերը, կարմիր գույնի ադրբեջանական տրակտորը ծանր տեխնիկայի համար առաջնագծում ամիսներ շարունակ ճանապարհ բացեց, ադրբեջանական գնդակոծություններին համարժեք պատասխան չէր տրվում: Այդ մասին իմ հրապարակումներից հետո հրամանատարները հորդորում էին՝ մի բզբզացեք, կռիվ կլինի: Զորամասերի որոշ հրամանատարների առաջնահերթ: Հետաքրքրում էր իրենց անձնական հարստանալը, նրանք անտարբեր չէին զորամասին մատակարարվող հացի գործին, զորամասում գործող թեյարանին, հրամանատարների համար խոշոր եղջերավոր անասուններ. խոզեր էին պահվում և այլն: Եվ այս ամենն արվել է Հայաստանի զինվորական ղեկավարության և երկրի ղեկավարության գիտությամբ կամ հանցավոր թողտվության հետևանքով՝ «Ապահով Հայաստան» պոռալով»: