Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.

«Մի՞թե այսքան պրիմիտիվ են ԱԶԳԻՍ թշնամի-հակահեղափոխականները». Գագիկ Սարուխանյան

136
Չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ., 15:20
«Մի՞թե այսքան պրիմիտիվ են ԱԶԳԻՍ թշնամի-հակահեղափոխականները». Գագիկ Սարուխանյան

ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ոնց գցում-բռնում եմ՝ ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի ղեկավարների գաղտնալսումը և հրապարակումը ոչ մի կերպ չէր կարող վարկաբեկիչ լինել ո՛չ հեռախոսազրույց ունեցողների, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանի համար: Ընդհակառակը, այս զրույցի բովանդակությունից երևում է, որ թե՛ Ա. Վանեցյանը, թե՛ Ս. Խաչատրյանը ոնց են տրամադրված մարտի 1-ի հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար, ինչը չէր կարող նաև վարկաբեկիչ լինել նաև Ն. Փաշինյանի համար, քանի որ մենք տեսնում ենք առաջին հեռախոսազրույցից, որ Վանեցյանը պետք է խոսի վարչապետի հետ, այնուհետ որոշեն, թե ինչ են անում: Երկրորդ՝ հեռախոսազրույցից երևում է, որ, ըստ երևույթին, Փաշինյանից ստացած «դոբռոից» հետո, շարունակում են իրենց ծրագիրը, ստահակներին պատասխանատվության ենթարկելու գործը: Այստեղ երեք գործիչներին ժողովրդի աչքում վարկաբեկող որևէ հանգամանք չեմ տեսնում, պարզապես չկա, եթե կա մեկը, որը պետական այս գործիչների մեջ տեսնում է որևէ անօրինական բան, թող բարձրաձայնի: Հարց է առաջանում՝ այս ձայնագրությունները կատարողները, առավել ևս համացանցում տարածողները, չէի՞ն գիտակցում, որ ոչ մի վարկաբեկիչ, կամ զրուցողների վարկանիշի վրա դրանք բացասական ազդեցություն չեն կարող ունենալ: Այս ձայնագրություններն անողները, որոնք հնարավորություն ունեցող մարդիք են, չեմ կարծում, որ ունեին այնքան պրիմիտիվ «լոգիկա», որ մտածեին, թե սրանով վարկաբեկում են պետական այրերին, հակառակը՝ թե՛ Փաշինյանը, թե՛ ԱԱԾ-ի ու ՀՔԾ-ի ղեկավարներն անում են մի բան, որը բխում է ժողովրդի շահերից: Մի՞թե այսքան պրիմիտիվ են ԱԶԳԻՍ թշնամիները, եթե հակահեղափոխականներն այսքան անհեռատես ու անմակարդակ են, ուրեմն վստահ եղեք, որ հաղթանակն անվերադարձ է: Այս մութ պատմության վրա ևս, կարծում եմ, լույս կսփռվի մոտ ապագայում»: