Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ.

«Շարմազանովն ԱԺ ամբիոնից դժգոհում է անօրինականությունից»․ Դերենիկ Մալխասյան

176
Չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ., 11:30
«Շարմազանովն ԱԺ ամբիոնից դժգոհում է անօրինականությունից»․ Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուրեմն պրն Շարմազանովն ԱԺ ամբիոնից դժգոհում է անօրինականությունից՝ վկայակոչելով անօրինական ճանապարհով ձեռք բերված գաղտնալսումները։ Բայց էդ հեչ։ Ձեր նկատմամբ ձեր կարծիքով կատարվող անօրինականությունների ու անարդարությունների միակ մեղավորը դուք եք՝ ձեր առաջնորդներ Ռոբերտով ու Սերժով հանդերձ։ Ուրեմն դուք 2008թ. բռնազավթել եք պետական իշխանությունը ՀՀ-ում՝ 10 մարդու կյանքի գնով, դուք հնարավորություն ունեիք քաղաքակիրթ ճանապարհով իշխանությունն հանձնել ընտրությունների միջոցով 2012, 2013 և 2017թթ-ին, բայց դուք գերադասել եք շարունակել պետական իշխանության բռնազավթման հանցագործ պրակտիկան։ Կարող էիք իշխանությունը հանձնել այլ քաղաքական ուժի, բայց գերադասեցիք հավերժացնել Սերժի իշխանությունը։
Արդյունքում տեղի ունեցավ համաժողովրդական ընդվզում՝ երկրում բոլոր կարգի ապօրինությունների հեղինակ ու պատճառ ձեր կուսակցությանն և լիդերի դեմ։
Հեղափոխությունից հետո նախկին իշխանությունների հանդեպ միշտ էլ անդուր են վարվում։ Օրինակ 1789թ. ֆրանսիական Մեծ հեղափոխությունից հետո թագավորին հրապարակում գլխատեցին, 1917թ. բոլշևիկյան հեղափոխությունից հետո գնդակահարեցին Ռոմանովների ամբողջ թագավորական ընտանիքը։
Ճիշտ կլինի, որ դուք սկսեք օբյեկտիվ գնահատել ձեր անցած քաղաքական ճանապարհը ու ներողություն խնդրել ժողովրդից, որից հետո միգուցե ինչ-որ բան ստացվի»։