Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.

«Մարդկանց գիտակցության մեջ պետք է հաստատել այն միտքը, որ նրանք պետք է գնան բժշկի, երբ առողջ են». Խաչանուշ Հակոբյան

95
Չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ., 13:30
«Մարդկանց գիտակցության մեջ պետք է հաստատել այն միտքը, որ նրանք պետք է գնան բժշկի, երբ առողջ են». Խաչանուշ Հակոբյան

Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնն (Մամոգրաֆիայի կենտրոն) իր գործունեության 20 տարիներ ընթացքում կատարել է ավելի քան 559. 454 հետազոտություն: Ամեն տարի այս կենտրոնում հետազոտվում է 45 000 կին՝ օրական սպասարկվում է միջինը 180-200 այցելու: Կենտրոնի բացման օրվանից մինչ օրս կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվել է շուրջ 11, 550 այցելուի մոտ, իսկ զննումների շնորհիվ փրկվել՝ մոտ 8, 151 կին: Կենտրոնում հետազոտվել է 1,581 տղամարդ այցելու, որի արդյունքում հայտնաբերվել է 63 քաղցկեղի դեպք:

Ինչ վերաբերում է գինեկոլոգիական հետազոտությանը, ապա կենտրոնում, ընդհանուր առամբ, զննության է ենթարկվել 91, 482 կին, որից 143-ի մոտ հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղ, 470-ի մոտ՝ նախաքաղցկեղային վիճակ. 59 կնոջ մոտ հայտնաբերել է ձվարանի, իսկ 64-ի մոտ՝ էնդոմետրիումի քաղցկեղ: Այս տվյալնները MAMUL.am-ի թղթակցին ներկայացրեց Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

- Տիկին Հակոբյան, այսօր ինչպիսի՞ն է մարդկանց՝ դարի հիվանդության նկատմամբ մոտեցումներն ու ընկալումները: Կենտրոնն այս տարիների ընթացքում կարողացա՞վ այդ հարցում որևէ դրական տեղաշարժ արձանագրել:

- Մեզ հաջողվել է մարդկանց գիտակցության մեջ մտցնել քաղցկեղ հիվանդության ախտորոշման կարևորությունը, և նրանց մոտ հաստատել այն միտքը, որ նրանք պետք է գնան բժշկի, երբ առողջ են: Այդ իսկ պատճառով, օրական մենք 200 այցելու ենք ունենում, այդ 200-ի մեջ օրական լինում են 3-4 քաղաքացի, ովքեր քաղցկեղի բջիջներ ունեն իրենց կրծքագեղձում, բայց այդ մասին գաղափար չունեն: Այսինքն՝ իրենք եկել են կանխարգելման նպատակով և այդ փաստը հաստատվել է: Նրանք, իհարկե, սկզբում շոկ են տանում, չեն հասկանում, թե ինչու կարելի է ուրախանալ, երբ որ քաղցկեղ է հայտնաբերվել, որը կարելի է կանխարգելել:

- Երբ պարզվում է, որ քաղաքացին քաղցկեղ ունի, ո՞րն է կենտրոնի քայլերը, ի՞նչ եք անում նրան շոկային վիճակից հանելու համար:

- Մարդն ինչքան վաղ փուլում է հայտնաբերում քաղցկեղը, այսպես ասած՝ նախաքաղցկեղային փուլում, այնքան դրանից ձերբազատվելը հեշտ է և՛ հոգեբանորեն, և՛ ֆիզկապես, և՛ ֆինանսապես:

- Վաղ փուլում հայտնաբերված քաղցկեղի բուժումը որքանո՞վ է արդյունավետ:

- Մենք ուղեցույցային լոկալիզացիայի ծառայություն ունենք, որն իրենից ենթադրում է ասեղային բուժում. երկար ասեղը բժիշկը տեղադրում է հենց բջիջների խմբի վրա, որոնք «չարացել են» և այդ ասեղի միջոցով կարողանում է փոքր տրավմաների ենթարկելով մարդուն՝ վիրահատական միաջամտության շնորհիվ, ձերբազատել այս հիվանդությունից: Այսպիսով, մենք կարողանում ենք մատնանշել այդ «չարացած» բջիջների խումբը և վիրաբույժը, հասնելով այդ ասեղի ծայրամասը, անմիջապես հեռացնում է անհանգստացնող այդ օջախը և մարդը բուժվում է: Այս դեպքում, հիվանդը շատ քիչ գումար է վատնում, քիմիոթերապիա չի անցնում և, վերջապես, հոգեբանական տրավմայի չի ենթարկվում: Հակառակ դեպքում, երբ ժամանակին չի դիմում բժշկին՝ թողնում, մեծացնում է իր խնդիրը՝ մտածելով, որ ավելի լավ է չիմանամ, քան իմանամ այդ մասին, ապա շատ դաժան ելք է ունենում՝ մազերն են թափվում, կուրծքն է կորցնում և հոգեբանական ծանր վիճակների մեջ է հայտնվում:

- Շատ հաճախ, հատկապես միջազգային լրահոսում հանդիպում ենք լուրեր, որ գիտնականների կողմից քաղցկեղը բուժող դեղամիջոցներ են հայտնաբերվել: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հայտնագործություններին և հնարավո՞ր է՝ դրանք իսկապես արդյունավետ միջոցներ են, պարզապես չեն կիրառվում:

- Դրանք բժկության մեջ չկրառվող և իրենց չարդարացնող մեթոդներ են:

- Իսկ փորձ արվե՞լ է ստուգել դրանց հավաստիությունը:

- Մենք երբևիցե չենք փորձում մեր հիվանդների վրա նման հայտնագործություններ, չնայած արտասահմանից ունենում ենք առաջարկներ, որ «հայտնաբերվել է այս դեղորայքը, կուզենա՞ք Հաաստանում փորձեք»: Մեր կենտրոնը երբեք չի գնա նման քայլի, թույլ չի տա ինչ-որ դեղորայք բերել և փորձարկել մեր կանանց վրա: Ինչ վերաբերում է հետքիմիական բուժմանը, ես խնդրեմ մեր հասարակությանն ընդհանրապես չգնան նման քայլերի, քանի որ քաղցկեղը, ցավոք սրտի, չի բուժվում որևէ դեղաբույսով կամ հետքիմիական մեթոդներով, բայց մենք ունենում ենք այցելուներ, որոնք վստահում են նման մարդկանց: Չեմ ուզում որևէ վատ բան ասել, բայց արդյունքում՝ կորցնելով տարի, կորցնելով ժամանակ, շատ խորացած վիճակում դիմում են մեզ և շատ հաճախ մեր բժիշկներն արդեն անկարող են նրանց օգնել:

- Որքան տեղյակ եմ, քաղցկեղով հիվանդանում են ոչ միայն կանայք, այլև երիտասարդ աղջիկները. դա ինչի՞ հետևանք է, ունենո՞ւմ եք նման դեպքեր, ի՞նչ տոկոս են կազմում:

- Այո, ցավոք սրտի մենք ունենում ենք այցելուներ, որոնք շատ երիտասարդ են: Ամենաերիտասարդ աղջիկը, որն ուներ կրծքագեղձի քաղցկեղ, 16 տարեկան մի աղջնակ էր: 25-35 տարեկան կանանց մոտ ևս այդ հիվանդությունը հանդիպում է: Ոչ ոք չի կարող ասել, թե ինչից է դա առաջանում: Եթե որևէ մեկը կարող է պատասխանել, թե ինչից է դա առաջանում, ուրեմն նաև բուժումը կասի:

- Գենի գործոնն ի՞նչ նշանակություն ունի այս հարցում:

- Գեներն ունեն իրենց դերակատարությունը, բայց ասել, որ անպայման գենի պատճառով է նա հիվանդանում, ճիշտ չէ: Կան փատեր, որ մարդը քաղցկեղով հիվանդ է, բայց իրենց ընտանիքում քաղցկեղ հիվանդությունից մահացած մարդիկ չկան: Ուստի մենք մեր կանանց, աղջիկներին պետք է խնդրենք, հորդորենք, որ իրենք չդառնան 35-40 տարեկան, քանի որ այս գոյացությունները շատ փոքր են և չեն շոշափվում: Դրա համար, նրանք պարտավոր են հիշել, որ պետք է գնան բժշկի այն տարիքից, հենց որ սկսվում է ձևավորվել կուրծքը: