Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Մեկնարկում է ուշուի Եվրասիայի գավաթի խաղարկությունը

313
Երեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2018 թ., 17:15
Մեկնարկում է ուշուի Եվրասիայի գավաթի խաղարկությունը

Սեպտեմբերի 12-ից 16-ը Երևանում կկայանա ուշուի Եվրասիայի գավաթի խաղարկությունը։ Մրցումներին հայտավորված են մարզաձևի ավանդույթներով հարուստ, միայն մրցանակակիր 10 ընտրյալ երկրների հավաքականները՝ Հայաստան, Էստոնիա, Լեհաստան, Իրան, Ղազախստան, Ֆրանսիա, Լիբանան, Հունգարիա, Բանգլադեշ, Ռուսաստան: Իրենց ունակությունները չորս ոճում կդրսևորեն տարիքային չորս խմբերի 326 մարզիկներ: «Դինամո» մարզադահլիճում կմրցեն սանդա ուշուի, իսկ «Միկա»-ում՝ կատա /վարժահամալիրային/ մրցաձևերի ներկայացուցիչները: Առավոտյան և երեկոյան մրցահերթերը նախատեսված են ժամը 9.00-ից 12.00-ը, ապա ժամը 15.00-ից 18.00-ը: Գլխավոր մրցավարներն են Տիգրան Չոբանյանը՝ « Դինամո » և լիբանանահայ Ավետիս Սերոբյանը՝ «Միկա»: