Սիմֆոնիկ նվագախումբը համերգաշրջանի մեկնարկը կազդարարի Շոստակովիչի թիվ 8 սիմֆոնիայով
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին։ Համերգաշրջանի սկիզբը կազդարարվի մեծակտավ ստեղծագործությամբ. նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, երաժշտասեր հանրությանը կներկայացնի Դմիտրի Շոստակովիչի թիվ 8 սիմֆոնիան։ Սիմֆոնիկ մեծ կազմի համար գրված այս ստեղծագործությունը պատահական չի ընտրված։ Այն աշխարհում հազվադեպ կատարվող ստեղծագործություններից է, ունի սահմանափակ թվով ձայնագրություններ, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը քառամյա ընդմիջումից հետո իր ունկնդրին է ներկայացնում այս գեղեցիկ, հզոր ու Շոստակովիչի արվեստի բոլոր նրբերանգներն ընդգծող գործը։ Շոստակովիչի 8-րդ սիմֆոնիան գրվել է 1943թ. ամռանը և առաջին անգամ կատարվել է նույն թվականի նոյեմբերի 4-ին՝ ԽՍՀՄ սիմֆոնիկ նվագախմբի կողմից և դիրիժոր Եվգենի Մրավինսկու ղեկավարությամբ, ում, ի դեպ, հեղինակը նվիրել է ստեղծագործությունը։ Շոստակովիչի 8-րդ սիմֆոնիային բնորոշ են մոնումենտալ երաժշտական կառուցվածքները, այն առանձնահատուկ է իր խորությամբ և դրամատիզմով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սեպտեմբերի 22-ին՝ ժամը 19.00, հրավիրում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ բացառիկ հնարավորություն ստեղծելով երաժշտասերներին ունկնդրելու համաշխարհային երաժշտարվեստի գլուխգործոցներից մեկը։ |
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
124Երեկ, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
15621.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
13621.04.2024, 19:54Տիգրան Համասյանի համերգը՝ Խուստուփ լեռան լանջին (լուսանկար, տեսանյութ)
14521.04.2024, 13:18«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության (լուսանկար)
16921.04.2024, 00:30«Ցեղասպանված հուշարձաններ». կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում
15420.04.2024, 23:24