Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«ՀՀ գրեթե բոլոր վարչապետերն էլ փորձել են գազի գնի իջեցման բանակցություններ վարել». Արամ Սարգսյան

383
Երկուշաբթի, 10 սեպտեմբերի, 2018 թ., 18:10
«ՀՀ գրեթե բոլոր վարչապետերն էլ փորձել են գազի գնի իջեցման բանակցություններ վարել». Արամ Սարգսյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպմանն ու մասնավորապես գազի գնի թեմայի շուրջ բանակցություններին, ասել է. «ՀՀ գրեթե բոլոր վարչապետերն էլ փորձել են գազի գնի իջեցման բանակցություններ վարել: Էն ժամանակ իմ Մոսկվա գնալուց հետո որոշվեց գազի գինն իջեցնել, բայց Քոչարյանի ջանքերով դա տեղի չունեցավ, որովհետև ՌԴ նախագահին ասել էր՝ եթե իջնի, դուրս է գալու վարչապետն ա անում, թողեք ԱՊՀ նիստին միասին կգանք ու դուրս կգա՝ երկուսիս ջանքերով ա, բայց մինչև դա ինձ գործից հանեց»: Սարգսյանի խոսքով՝ անկախ ամեն ինչից, ռուսները հեշտ զիջումների չեն գնում այդ հարցում, քանի որ իրենց բյուջեի դեֆիցիտը հիմնականում գազի գնով են լրացնում: