Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Կիմ Չեն Ինը Ռուսաստան այցի ժամանակ օգնություն կխնդրի

2410
Երկուշաբթի, 10 սեպտեմբերի, 2018 թ., 17:35
Կիմ Չեն Ինը Ռուսաստան այցի ժամանակ օգնություն կխնդրի

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մտադիր է օգնություն խնդրել Ռուսաստանից՝ իր երկրի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների թուլացման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն:

Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ինը նշել է համաշխարհային հարթակում Մոսկվայի դերն ու ազդեցությունը:

Բացի այդ, Մատվիենկոն նշել է, որ Փհենյանում հյուսիսկորեացի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ վերջինը «կոռեկտ» է արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը Մոսկվա կմեկնի մինչև տարեվերջ:

Անցած շաբաթ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել: