Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Երգիչները հարսանիքին երեք կամ հինգ երգ են երգում, սակայն չունեն ներքին մշակույթ, որ դրանից պետք է հարկեր վճարեն». ՊԵԿ նախագահ

673
Երկուշաբթի, 10 սեպտեմբերի, 2018 թ., 12:50
«Երգիչները հարսանիքին երեք կամ հինգ երգ են երգում, սակայն չունեն ներքին մշակույթ, որ դրանից պետք է հարկեր վճարեն». ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, լրագրողների հետ զրույցում խոսել է հարկերի հավաքագրման մասին ու այս համատեքստում անդրադարձել նաև մշակույթի ոլորտին․ «Այո, մենք ունենք, ոլորտներ, որտեղ հարկեր չվճարելու ավանդույթ է ձևավորվել, օրինակ մշակույթի ոլորտում առկա է այդպիսի մշակույթ: Մենք ունենք սիրված երգիչ-երգչուհիներ, որոնք հայրենասիրական երգեր են գրում և կատարում այս կամ այն իրադարձության առիթով, բայց որտեղ կա ոչ հարկային գործակալի կողմից ստացված եկամուտ, բոլորս պարտավոր ենք ներկայացնել տարեկան եկամուտների հայտագիր։ Որևէ երգիչ-երգչուհի այդպիսի հայտագիր չի ներկայացրել տասնամյակներ շարունակ հարկային մարմիններին։ Հանրահայտ երգիչներն ամեն հարսանիքին երեք կամ հինգ երգ են երգում, որը որոշակի արժեք ունի, և բոլորս այդ մասին գիտենք, սակայն երեք երգ երգած կամ իր մշակույթը սփռած անձը չունի ներքին մշակույթ, որ դրանից պտք է հարկեր վճարի։ Նման օրենքի պարտադիր պայման կա մշակված՝ վերջին 25 տարիների ընթացքում։ Ժամանակին, օրինակ, Տիգրան Մանսուրյանը նման հայտագրեր ներկայացրել է։ Եկեք այս հարցին անդրադառնանք մեկ ամիս հետո, որովհետև հնարավոր է, որ այդ ժամանակահատվածում երգիչ-երգչուհիները որոշեն հայտագրեր ներկայացնել»: