Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման դիմած քաղաքացու վիճակը մնում է ծայրահեղ ծանր
655
Երկուշաբթի, 10 սեպտեմբերի, 2018 թ., 10:25
ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկություն է հաղորդվում երեկ՝ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ, ինքնահրկիզում իրականացրած տղամարդու մասին, որտեղ, մասնավորապես, ասվում է․ «Ինքնահրկիզման դիմած քաղաքացու վիճակը մնում է ծայրահեղ ծանր։ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, սեպտեմբերի 9-ին ինքնահրկիզման դիմած քաղաքացու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: 49-ամյա Ա. Պ-ն ունի մարմնի՝ շուրջ 57% և շնչառական ուղիների՝ 20% լուրջ այրվածքներ՝ 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի, և խորը վերքեր: Միացված է արհեստական շնչառության սարք: Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնում բժիշկները պայքարում են քաղաքացու կյանքը փրկելու համար»։ |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
12919.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
28218.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
32118.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
50617.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
59317.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
83516.04.2024, 16:06