Շնողի միջնակարգ դպրոցում Արմաթ լաբորատորիա հիմնելուն կարելի է նպաստել՝ մասնակցելով քվեարկությանը
Շնողի միջնակարգ դպրոցում Արմաթ լաբորատորիա հիմնելու նպատակով հայտ է ներկայացվել Barigortser.am հարթակում, որտեղ անհրաժեշտ է քվեարկել՝ գաղափարի իրականացման համար: Դպրոցում սովորող աշակերտների մոտ մեծ պոտենցիալ է նկատվում տեխնիկական կրթության նկատմամբ, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց դպրոցի ուսուցչուհի Հեղինե Ճիճիլյանը: Սակայն լաբորատորիան հիմնելու համար չկան բավարար ֆինանսական միջոցներ: Դպրոցում գործում է ՍՄԱՐԹ դասասենյակ, որի հենքի վրա կարելի է հիմնել ԱՐՄԱԹ լաբորատորիան: Լաբորատորիայի հիմնման դեպքում այնտեղ կարող են այցելել նաև սաներ հարևան համայնքներից՝ Թեղուտից, Քարկոփից, Նեղոցից և այլ մոտիկ համայնքներից և կրթություն ստանալ այս լաբորատորիայում: Արմաթ ինժեներական լաբորատորաների կրթական ծրագրերը հիմնված են ուսուցման առաջատար մեթոդոլոգիաների և գործիքների, գիտահետազոտական և կրթական ինստիտուտների ֆիզիկայի և ինժեներության ուղղվածության հետազոտությունների վրա: Այս ծրագրերը սկսվում են հիմնական ծրագրավորման սկզբունքներից և ուղղորդում են երեխաներին դեպի ռոբոտաշինություն և գործունեություն հետազոտական և ստեղծարար մթնոլորտում |
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
10519:36«Բուհի դիպլոմ չունենալու պատճառով Տավուշում աշխատանքից ազատել են 55 ուսուցչի»․ Ոսկան Սարգսյան
88326.03.2024, 10:48«Ահագուժող դիտարկումները, թե այսօր-վաղը ինչ-որ բան է պատահելու, անտեղի են». Ժաննա Անդրեասյան
158523.03.2024, 23:48100-ից ավելի գիտնականներ պահանջում են խոտանել «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը
204222.03.2024, 18:18ՀՀ-ում 7 բուհ չունի ռեկտոր․ իշխանությունը «ենթարկվող» մարդկանց է փնտրում
229321.03.2024, 23:18«Այդ հարցն ինձ համար սպառված է». ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)
169221.03.2024, 12:18