Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի նախագահը պահանջում է տեղադրել Պուտինի մարդահասակ արձանը

2396
Երկուշաբթի, 10 սեպտեմբերի, 2018 թ., 00:05
Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի նախագահը պահանջում է տեղադրել Պուտինի մարդահասակ արձանը

Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելիի համոզմամբ՝ Սանկտ Պետերբուրգում պետք է կանգնեցվի Պուտինի մարդահասակ արձանը: «Կանգնեցնել է պետք: Սա ժողովուրդը պետք է պահանջի: Պետք է խմբակային նամակ գրել, խնդրում եմ, ձեռնարկեք դա: Ես էլ տեղը կգտնեմ. ընթացք կտանք»,- ասել է Ծերեթելին՝ հիշեցնելով, որ ինքը 10 տարի առաջ կերտել է Պուտինի քանդակը՝ «Առողջ մարմնում առողջ ոգի» խորագրով, որը պատկերում է ՌԴ նախագահին՝ կիմոնոյով: Քանդակը գտնվում է նրա անձնական հավաքածուում: