Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Աբխազիայի վարչապետը զոհվել է ավտովթարի հետևանքով. վարորդը եղել է թմրանյութերի ազդեցության ներքո

4838
Կիրակի, 09 սեպտեմբերի, 2018 թ., 10:50
Աբխազիայի վարչապետը զոհվել է ավտովթարի հետևանքով. վարորդը եղել է թմրանյութերի ազդեցության ներքո

Երեկ կեսգիշերին Աբխազիայի վարչապետ Գենադի Գագուլիան զոհվել է ավտովթարի հետևանքով, նրա վարորդն ու թիկնապահը հոսպիտալացվել են ծայրահեղ ծանր վիճակում: Պսոու-Սուխում ճանապարհահատվածին նրան տեղափոխող մեքենային է բախվել հանդիպակաց գոտի դուրս եկած մեքենան, որի վարորդը գտնվել է թմրանյութերի ազդեցության ներքո, հայտնել է հանրապետության գլխավոր դատախազի օգնական Դաուր Ամիչբան: Ավելի ուշ պարզ կդառնա՝ մարիխուանայի՞, թե՞ մեթադոնի ազդեցության ներքո է գտնվել վթարի հեղինակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Դատախազությունը քրեական գործ է հարուցել ճանապարհատրանսպորտային վթարի առիթով։ Վարորդը ձերբակալվել է։

Աբխազիայի պատվիրակությունը վերադառնում էր Սիրիա կատարած պաշտոնական ուղևորությունից։