Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Մարդիկ այսօր ուզում են համոզված լինել, որ ոչ մեկ ոչ մեկին չի ուզում խաբի ու քցի». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

504
Շաբաթ, 08 սեպտեմբերի, 2018 թ., 21:50
«Մարդիկ այսօր ուզում են համոզված լինել, որ ոչ մեկ ոչ մեկին չի ուզում խաբի ու քցի». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կառավարությունը պետք է պայմաններ ապահովի, վստահություն ներշնչի բիզնեսի համար, որպեսզի մարդիկ համոզված լինեն, որ ոչ մեկ ոչ մեկին չի ուզում խաբի ու քցի: Այս մասին այսօր Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հույս ունեմ, որ մեր կառավարությունն այս ընթացքումը գոնե այդպիսի տպավորություն հասցրել է թողնել, որ մենք լիարժեք ազնիվ ենք մեր մտադրություններում: Ընդունված է ասել, որ կապիտալը հայրենիք չունի, և մենք ընդունում ենք, որ կապիտալը հայրենիք չունի: Մեզ համար ամենակարևորն այն կապիտալն է, որի տերերի հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, Արցախի Հանրապետությունն է: Եվ ես հույս ունեմ, որ այս փայլուն հնարավորությունը կօգտագործենք»,- ասել է ՀՀ վարչապետը: