Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

18-ամյա ուսանողուհին փորձել է ինքնասպան լինել

483
Շաբաթ, 08 սեպտեմբերի, 2018 թ., 00:00
18-ամյա ուսանողուհին փորձել է ինքնասպան լինել

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Մուրացան բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածն Արմավիրի մարզի բնակիչ, 18-ամյա Լիլիթ Ս.-ն է, ով տանն ինքնասպանություն գործելու նպատակով խմել է 50-ից ավելի «պարացետամոլ» տեսակի դեղահաբ: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լիլիթ Ս.-ն սովորում է Երևանում հայտի համալսարաններից մեկի 2-րդ կուրսում և եթե նրա հարազատները ժամանակին չտեղափոխեին Մուրացան բժշկական կենտրոն և տեղում բժիշկները օպերատիվ և ճիշտ անհետաձգելի օգնություն չցուցաբերեին, հնարավոր էր, որ տեղի ունեցածը ողբերգական ավարտ ունենար: