Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ռեկտորը խախտել է բուհի կանոնադրությունը. կոչ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահին». Գագիկ Համբարյան

645
Ուրբաթ, 07 սեպտեմբերի, 2018 թ., 23:05
«Ռեկտորը խախտել է բուհի կանոնադրությունը. կոչ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահին». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կոչով դիմում է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին. «Հարգելի´ պարոն Բարսեղյան

Շուտով տեղի է ունենալու ՇՊՀ ռեկտորի ընտրություն, սակայն համալսարանի կողմից հոգաբարձուների խորհրդում ներկայացված 12 անդամներից 6-ը պրոֆեսորադասախոսական կազմից են, ովքեր ընտրվել են բազմաթիվ ընթացակարգերի խախտումներով, ընդ որում՝ հաստատվելով ոչ լեգիտիմ գիտական խորհրդի կողմից:

Խնդրում ենք որպես ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, օգտվելով համալսարանի կանոնադրության 43-րդ կետի և 41-ի 12-րդ ենթակետի պահանջներից, վերանայել ռեկտորի գիտական խորհրդի կազմի հաստատման հրամանը՝ բեկանելով այն, քանի որ հրամանը չի բխում բուհի կանոնադրությունից:
Հայտնում ենք, որ բուհի գիտական խորհուրդը ոչ լեգիտիմ է, հետևաբար, վերջինիս կողմից հոգաբարձուների խորհրդում ընտրված անդամները՝ ևս:

Ըստ ռեկտորի հրամանի՝ համալսարանի գիտական խորհուրդը բաղկացած է 27 անդամներից, որից
Ի պաշտոնե
1. Սերոբյան Երվանդ Սերյոժի — Գիտական խորհրդի նախագահ, ռեկտորի պարտականություններ կատարող
2. Պետրոսյան Կարինե Ռահիմի — Գիտական քարտուղար,
3. Խաչատրյան Վալերի Գրիգորի — Արհեստակցական կազմակերպության նախագահ,
4. Պողոսյան Բագրատ Ժորայի – Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան,
5. Հովհաննիսյան Օֆելյա Հայկազի — Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դեկան,
6. Տոնոյան Երվանդ Պարույրի — Ռազմական ամբիոնի պետի տեղակալ- ուսումնական մասի պետ
7. Խաչատրյան Թերեզա Արթուրի — Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և ՏՏ կենտրոնի տնօրեն
8. Քալաջյան Ռաֆֆի Վաղինակի — Ֆինանսատնտեսական վերլուծությունների ծրագրավորման և հաշվապահական հաշվառման բաժնի վարիչ- գլխավոր հաշվապահ
Նշանակովի
9. Սարգսյան Սամվել Հովհաննեսի — ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի պրոֆեսոր
10. Հայրապետյան Սերգո Արտուշի — Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների դոկտոր
11. Հովհաննիսյան Անահիտ Սերյոժայի — Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
12. Դրմեյան Հենրիկ Ռուբենի — Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր
Ընտրովի
13. Մարդոյան Ռուզաննա Արամայիսի — Մանկավարժության ֆակուլտետի դեկան,
14. Մելիքյան Թամարա Հմայակի — Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դեկան,
15. Տեր-Ադամյան Շուշանիկ Վոլոդյայի — Միջմշակութային հաղորդակցության և զբոսաշրջության ամբիոնի վարիչի ԺՊ, բանասիրական գիտությունների թեկնածու
16. Ղուկասյան Լուսիկ Հենրիկի— Մանկավարժության ամբիոնի վարիչի ԺՊ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ,
17. Հակոբյան Լիզա Հելբերդի — Մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու
18. Սարգսյան Արմենուհի Հակոբի — Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն
19. Մարտիրոսյան Լևոն Մովսեսի — Աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ
20. Ղազարյան Ջեմմա Կարոյի— ՇՊՀ ՈւԽ նախագահի ԺՊ, Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ, «Լրագրություն» 3-րդ կուրսի ուսանողուհի
21. Խաչատրյան Աննա Արմենի — Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ, «Սոցիալական աշխատանք» 3-րդ կուրսի ուսանողուհի
22. Ավետիսյան Հրանուշ Կարապետի — Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ, «Անգլերեն լեզու և գրականություն» 3-րդ կուրսի ուսանողուհի
23. Ավագյան Էլմիրա Սոսի — Մանկավարժության ֆակուլտետ, «Մեթոդիկա» 3-րդ կուրսի ուսանողուհի
24. Հովհաննիսյան Լիլիթ Գոռի — Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ, «Աշխարհագրություն» 2-րդ կուրսի ուսանողուհի
25. Հարությունյան Ստեփան Մերուժանի — Ռազմական ամբիոն, «Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն» 2-րդ կուրսի ուսանող
26. Չարչօղլյան Արթուր Էդվարդի — Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ, «Պատմություն» 2-րդ կուրսի ուսանող (հեռակա բակալավրիատ)
27. Հարությունյան Քաջիկ Հակոբի — ՈՒԳԸ նախագահ

Նկատենք, որ ռեկտորի կողմից խախտվել են բուհի կանոնադրության 49-րդ կետը և գիտական խորհրդի կանոնադրության 3.1 կետը:

Ըստ բուհի գիտական խորհրդի կանոնակարգի (հաստատված 2017 թ. մայիսի 11-ի նիստում 3.1 կետի՝ գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 40-ը, որի առնվազն հիսուն տոկոսն ընտրովի անդամներն են: Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը (գիտական խորհրդի նախագահ), ռեկտորի խորհրդականը, պրոռեկտորները, գիտական քարտուղարը (գիտական խորհրդի քարտուղար), իրավաբանական ծառայությունների, փաստաթղթերի պահպանման և արխիվացման հատուկ բաժնի վարիչը, արհեստակցական կազմակերպության նախագահը, ֆակուլտետների դեկանները, ռեկտորի նշանակմամբ՝ այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև ընտրովի անդամներ՝ գիտական խորհրդի կանոնակարգի համաձայն:

Ըստ վերոնշյալ կանոնակարգի՝ ի պաշտոնե անդամներ չեն կարող լինել վերոնշյալ կազմից երեքը՝
1. Տոնոյան Երվանդ Պարույրի — Ռազմական ամբիոնի պետի տեղակալ- ուսումնական մասի պետ
2. Խաչատրյան Թերեզա Արթուրի — Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և ՏՏ կենտրոնի տնօրեն
3. Քալաջյան Ռաֆֆի Վաղինակի — Ֆինանսատնտեսական վերլուծությունների ծրագրավորման և հաշվապահական հաշվառման բաժնի վարիչ- գլխավոր հաշվապահ

Առավելագույնը կարող էին լինեին ռեկտորի կողմից նշանակովի անդամներ:
Իսկ դրա փոխարեն ի պաշտոնե անդամների մեջ ընդգրկված չեն 4 ֆակուլտետներից երկուսի դեկանները, ռեկտորի խորհրդականը, իրավաբանական ծառայությունների, փաստաթղթերի պահպանման և արխիվացման հատուկ բաժնի վարիչը: Ավելին, ըստ համալսարանի Ուսանողական գիտական ընկերության կանոնադրության 4.6 կետի ՝ ՈւԳԸ նախագահը ևս ի պաշտոնե գիտական խորհրդի անդամ է:
Այսպիսով, բուհի ռեկտորի համապատասխան հրամանով գիտական խորհրդի անդամներից 12-ը ի պաշտոնե և նշանակովի անդամներ են, որին գումարելու ենք ընտրովի անդամների ցանկից երկու դեկաններին և ՈՒԳԸ նախագահին, որի արդյունքում ստանում ենք՝ 27 անդամից 15-ը, այսինքն՝ 50%-ից ավելին ռեկտորի կողմից նշանակովի և ի պաշտոնե անդամներ են, ինչը հակասում է բուհի կանոնադրության 49-րդ և գիտական խորհրդի կանոնադրության 3.1 կետերին:

Նկատենք նաև, թե ովքեր են ընդգրկված ընտրովի անդամների մեջ.
1. Սարգսյան Արմենուհի Հակոբի — Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն – վարչական լուրջ պաշտոն զբաղեցնող անձ

2. Չարչօղլյան Արթուր Էդվարդի — Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ, «Պատմություն» 2-րդ կուրսի ուսանող (հեռակա բակալավրիատ) – բուհում առաջատար մասնագետ

Այսպիսով, ստացվում է, որ առանց հաշվի առնելու նաև վերջին երկուսի ներգրավումը, ակնհայտ է, որ համալսարանի գիտական խորհուրդը ոչ լեգիտիմ է:

Անհրաժեշտ է լուծարել համալսարանի գիտական խորհուրդը՝ չեղյալ համարելով հոգաբարձուների խորհրդի անդամների ցանկը: Ընտրված մարդիկ ընդամենը Սահակ Մինասյանի կամքը կատարողներն են, որը մեզ վստահություն չի ներշնչում արդար և անկողմնակալ ընտրությունների համար:
Նախ՝ խախտելով բուհի կանոնադրությունը՝ տարբեր ֆակուլտետներում ընտրությունները տարբեր ընթացակարգերով է կազմակերպվել։ Օրինակ՝ Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում իրենց թեկնածուների ընտրությունը տեղի է ունեցել ֆակուլտետի խորհրդի նիստում, իսկ մյուս ֆակուլտետներում ընտրությունները տեղի են ունեցել ամբիոններում։ Ընդ որում, եղել են ամբիոններ, որտեղ մի քանի անգամ թեկնածուների առաջադրման ընտրություններ են եղել:

Բուհի 4 ֆակուլտետներից մեկի՝մեծ քանակությամբ ուսանողներ և պրոֆեսորադասախոսական կազմ ունեցող Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետը տարրականորեն արհամարհվեց.որևէ մեկն այդ ֆակուլտետից չի ընտրվել,իսկ 2-ական թեկնածուներ ընտրվեցին մյուս ֆակուլտետներից... Այդ 2-ական թեկնածուներն ընտրվել են բուհի ամենաքիչ պրոֆեսորադասախոսական քանակ ունեցող ամբիոններից՝Ֆիզիկական կուլտուրայի և Ռուսաց լեզվի ու գրականության... Այնպիսի տպավորություն է,որ այդ ֆակուլտետներում այլ ամբիոններ չկան...Ընտրված 6-ից 3-ը չունեն գիտական աստիճան,կոչում, ավելին՝ 2-ի համար համալսարանը հիմնական աշխատավայր չէ,իսկ 2-ը կենսաթոշակային տարիքի են՝ 70 տարեկանից անց են...

Հոգաբարձուների խորհրդի անդամներ Էվելինա Մաթևոսյանը, Արտուշ Խաչատրյանը և Խաչատուր Իսրայելյանն ընտրվել են՝ խախտելով համալսարանի կանոնադրության 32-րդ կետը, քանի որ հոգաբարձուների խորհրդի անդամ կարող է լինել յուրաքանչյուր 18 տարին լրացած չափահաս մարդ, ով ՇՊՀ-ի այլ մարմինների անդամ չէ:Իսկ այդ երեքն էլ իրենց ֆակուլտետների խորհուրդների անդամներ են: Մեկն ի պաշտոնե՝որպես Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար (տե´ս Համալսարանի ֆակուլտետի օրինակելի կանոնադրության 3.3.1 կետը, իսկ մյուս երկուսն ընտրվել են իրենց ամբիոնների կողմից: