Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Վայոց Ձորում մարդատար Газель-ը կողաշրջվել է

378
Ուրբաթ, 07 սեպտեմբերի, 2018 թ., 18:20
Վայոց Ձորում մարդատար Газель-ը կողաշրջվել է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 7-ի՝ ժամը 12։30-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 124-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ 58-ամյա Ս. Հ.) ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղևորները՝ 63-ամյա Հ. Կ.-ն, 24-ամյա Մանե Ա.-ն, 37-ամյա Լյուդմիլա Բ.-ն և 37-ամյա Լիանա Ա.-ն հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել, հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոմեքենան և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված տրանսպորտային միջոցը հաշվառված է «Պազ Պրանս» ՍՊԸ-ի հաշվեկշռում և սպասարկում է Վայք-Եղեգնաձոր երթուղին։

Վայոց Ձորում մարդատար Газель-ը կողաշրջվել է
Վայոց Ձորում մարդատար Газель-ը կողաշրջվել է
Վայոց Ձորում մարդատար Газель-ը կողաշրջվել է
Վայոց Ձորում մարդատար Газель-ը կողաշրջվել է