Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Պուտինը սեպտեմբերի վերջին կմեկնի Ադրբեջան

2032
Ուրբաթ, 07 սեպտեմբերի, 2018 թ., 12:45
Պուտինը սեպտեմբերի վերջին կմեկնի Ադրբեջան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերին կմեկնի Ադրբեջան, հաղորդում է Известия պարբերականը՝ հղում անելով ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովին:

Ուշակովի խոսքով՝ այցը կկայանա սեպտեմբերի վերջին, սակայն օրը դեռևս հստակ չէ:

Նա նաև հայտնել է, որ Պուտինը սեպտեմբերի 27-28-ն այցով կգտնվի Տաջիկստանում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ սսսեպտեմբերի 1-ին կայացած հանդիպման ժամանակ Պուտինն ու Ալիևը մի շարք հարցերում համաձայնության էին հասել: