Թրամփը Հելսինկիում Պուտինի հետ հանդիպումն իր կյանքի լավագույն հանդիպումներից մեկն է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն իր կյանքի լավագույն հանդիպումներից մեկն էր: «Հետաքրքիր է, երբ ես բանակցություններ էին վարում Հյուսիսայի Կորեայի հետ, ինձ քննադատողներն ասում էին. «Նա չափազանց կոշտ է»: Իմ լավագույն հանդիպումներից մեկը Վլադիմիր Պուտինի հետ էր: Այդ ժամանակ նրանք ասում էին. «Նա չափազանց բարի է»: Նրանք ցանկանում էին, որպեսզի ես մենամարտ կազմակերպեի: Սակայն մենք հիանալի հանդիպում ունեցանք»,- ասել է Թրամփը Մոնտանա նահանգի Բիլինգս քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների բանակցությունները կայացան հուլիսի 16-ին: Երկու երկրների առաջնորդները 2 ժամ զրուցեցին տետ-ա-տետ, որից հետո ընդլայնված կազմով, ապա պատասխանեցին լրագրողների հարցերին: Հանդիպման արդյունքներով Պուտինն ու Թրամփը հայտարարեցին երկու երկրների հարաբերությունների բարելավման հարցում հետաքրքրության մասին: |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30