Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Քաղաքացին նետվել է Դավթաշենի կամրջից

367
Ուրբաթ, 07 սեպտեմբերի, 2018 թ., 10:00
Քաղաքացին նետվել է Դավթաշենի կամրջից

Սեպտեմբերի 6-ին, ժամը 23:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները Հրազդանի կիրճում՝ Դավթաշենի կամրջի տակ, հայտնաբերել են Է. Հ-ի (ծնված 1970թ.) դին: