Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է 78-ամյա տղամարդու դի

297
Հինգշաբթի, 06 սեպտեմբերի, 2018 թ., 15:30
Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է 78-ամյա տղամարդու դի

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Լճաշեն վարչական շրջանի ղեկավար Կորյուն Մարգարյանը ահազանգել է ոստիկանության Սևանի բաժին և հայտնել, որ «Բուղդա» կոչվող դաշտավայրում առանց համարանիշի ЗИЛ 130 մակնիշի՝ խոտով բարձված ավտոմեքենայի մոտ տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, իրավապահները նշված դաշտավայրի տարածքում գտնվող «Կուզ-պառվներ» հանդամասում հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ՝ 78-ամյա Պարգև Սարգսյանի դին։ Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնեց, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ նա մահացել է մոտ 36 կամ ավելի ժամեր առաջ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: