Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ռուսաստանն ակնկալում է անկեղծ և լուրջ զրույց». Պուտինի օգնական

1884
Չորեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2018 թ., 18:55
«Ռուսաստանն ակնկալում է անկեղծ և լուրջ զրույց». Պուտինի օգնական

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ռուսական կողմն ակնկալում է անկեղծ և լուրջ զրույց: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Շատ հարցեր են կուտակվել թե մեր, թե հայկական կողմից»,- ասել է Ուշակովը: Նրա խոսքով՝ Ռուսաստանն անկեղծ զրույց է ակնկալում բոլոր հարցերում:

Նշվում է, որ Պուտինն ու Փաշինյանը մտադիր են քննարկել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման առանցքային հարցերը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հաստատել էր, որ Պուտին-Փաշինյան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին: