Ճապոնիայում «Ջեբի» թայֆունի պատճառով 1,2 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության
Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 1.2 միլիոն մարդ է մնացել առանց էլեկտրականության ճապոնական Օսակա, Գիֆու, Միե և Այտի պրեֆեկտուրաներում. РИА Новости-ի փոխանցմամբ, թայֆունի հիմնական հարվածներն այս հատվածում են եղել: Թայֆունից հետո երկրի այս հատվածում արևային ու շոգ եղանակ է հաստատվել, ջերմաստիճանը անցնելով 32 աստիճանից: էլեկտրաէներգիայի բացակայությունը թույլ չի տալիս մարդկանց օդորակիչներ միացնել։ Կիոտոյի պրեֆեկտուրայի 160 աշակերտ արգելափակվել է ամառային ճամբարում, քանի որ թայֆունից հետո ընդհատվել է կապը, և փակվել միակ ճանապարհը: Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԻՆ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ «Ջեբի» անվանմամբ արևադարձային թայֆունը ներխուժել է Ճապոնիա: «Այն իր զարգացման աստիիճանով դասվում է ամենավերջին՝ 5-րդ կարգին: Փոթորկի տրամագիծը հասնում է 1000կմ-ի, օդի ճնշումը կենտրոնում նվազել է մինչև 929մբ, քամու առավելագույն արագությունը 220-240կմ/ժ է: Փոթորիկը հարվածելու է ողջ Ճապոնիային, Ռուսաստանի արևելյան շրջններին, հասնելով մինչև Սախալին»,- նշել էր Սուրենյանը: |
«Էջմիածնում շները հարձակվել են կնոջ վրա»․ Օվսաննա Հովսեփյան
99Երեկ, 23:0636 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային (տեսանյութ)
121Երեկ, 18:36Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսության շենքը
187Երեկ, 16:48«Վկայի կարգավիճակով ներկայացել է քննչական, գցել են, գլուխը հարվածել այստեղ ու այնտեղ»․ Վահան Հովհաննիսյան (տեսանյութ)
108Երեկ, 14:36Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)
96Երեկ, 13:54«Ուկրաինայի ԶՈւ-ն իրեն է վերագրել Տու-22Մ3-ի ոչնչացումը»․ Օլեշչուկ
206Երեկ, 12:00