Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Զինված հարձակում Երևանում. թալանել են «Վիվարո» բուքմեյքերական կետը

338
Չորեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2018 թ., 10:05
Զինված հարձակում Երևանում. թալանել են «Վիվարո» բուքմեյքերական կետը

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, զինված ու դիմակավորված հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 02:30-ի սահմաններում բժշկական դիմակով դիմակավորված ու հրազենով զինված անհայտ անձը հերթական անգամ թալանել է Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հսասցեում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետը:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը՝ կասկածյալը, մտնելով ներս, զենքի սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել է խոշոր չափի գումար և դիմել փախուստի:

Նշենք, որ Ավանի այս բուքմեյքերական կետի վրա հուլիսի 30-ին դարձյալ զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել: Հանցագործությունը մինչև այժմ բացահայտված չէ: