Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Կասկադյորական» խոշոր ավտովթար Երևանում. բժիշկները պայքարում են 32-ամյա վարորդի կյանքի համար

472
Երեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2018 թ., 11:25
«Կասկադյորական» խոշոր ավտովթար Երևանում. բժիշկները պայքարում են 32-ամյա վարորդի կյանքի համար

Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Գայի պողոտայի և Գյուլիքեխվյան փողոցի խաչմերուկում՝ CPS բենզալցակայանի հարևանությամբ, Երևանի բնակիչ՝ 32-ամյա Կարեն Շահգելդյանը իր վարած BMW մակնիշի 01 NN 033 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե հատվածին և գլխիվայր շրջվելով՝ հայտվել ճանապարհի մեջտեղում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկացմամբ, վիրավորին առաջինը օգնություն են ցուցաբերել CPS բենզալցակայանի աշխատակիցները: Վիրավորը գտնվում է ծանր վիճակում։