Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ավտովթար Նոր Նորքի 4-րդ զանգվածում. BMW-ն շրջվել է. 32-ամյա վարորդի վիճակը ծանր է

439
Երեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2018 թ., 10:15
Ավտովթար Նոր Նորքի 4-րդ զանգվածում. BMW-ն շրջվել է. 32-ամյա վարորդի վիճակը ծանր է

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 3-ին՝ ժամը 23:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Գյուլիքևխյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW 320» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Կ. Շ., ծնված 1986 թ.) բախվել է ճանապարհի արգելապատնեշին և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Կ. Շ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: