Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հրապարակվել է Սոչիում վթարված ինքնաթիռի անձնակազմի և ավիակարգավարի խոսակցության ձայնագրությունը (տեսանյութ)

1962
Շաբաթ, 01 սեպտեմբերի, 2018 թ., 22:35
Հրապարակվել է Սոչիում վթարված ինքնաթիռի անձնակազմի և ավիակարգավարի խոսակցության ձայնագրությունը (տեսանյութ)

«Известия» պարբերականը հրապարակվել է Սոչիում վթարային վայրէջք կատարած Boeing 737-ի անձնակազմի և ավիակարգավարի խոսակցության ձայնագրությունը:

Ձայնագրությունից պարզ է դառնում, որ վայրէջք կատարելու անհաջող փորձից հետո օդանավակայանի աշխատակիցն առաջարկում է անցնել երկրորդ շրջան: Ընդ որում, օդաչուները մի քանի անգամ ճշտում են եղանակային պայմանների վիճակը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ինքնաթիռի ուղևորներին օգնության հասած ու սրտի նոպայից մահացած քաղաքացին ազգությամբ հայ է եղել: