Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Անչոկ» գեղեցկության սրահում հայտնաբերվել է 28-ամյա վարսավիրի դին

1107
Շաբաթ, 01 սեպտեմբերի, 2018 թ., 18:45
«Անչոկ» գեղեցկության սրահում հայտնաբերվել է 28-ամյա վարսավիրի դին

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Էդգար Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 30-ին Երևանի Երվանդ Քոչար փողոցի 17/4 շենքի 3-րդ հարկում գործող «Անչոկ» գեղեցկության սրահում 28-ամյա Նարեկ Հարությունյանի մահվան փաստով։

Այդ օրը՝ ժամը 22։50-ի սահմաններում, ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նշված գեղեցկության սրահում երիտասարդ տղայի դի կա։ Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: