Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ուսուցիչներ շատ կան, ովքեր 30 տարի առաջ են ավարտել բուհը, իրենց առարկայից հնացած գիտելիքներ ունեն»․ Ոսկան Սարգսյան

449
Շաբաթ, 01 սեպտեմբերի, 2018 թ., 19:35
«Ուսուցիչներ շատ կան, ովքեր 30 տարի առաջ են ավարտել բուհը, իրենց առարկայից հնացած գիտելիքներ ունեն»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շնորհավորում եմ Գիտելիքի օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Գերազանցությամբ ավարտել եմ մանկավարժական բուհը, 2 տարի ուսուցիչ աշխատել, մշտապես լուսաբանում եմ կրթական ոլորտի խնդիրները: Եթե ուզում ենք, որ Հայաստանը դառնա մրցունակ, զարգացած երկիր, պետք է մեր ուսուցչական կորպուսը թափ տանք, որակյալներին ջոկելով: Իջևանի տարածաշրջանի Գետահովտի միջնակարգ դպրոցի տնօրենը դժգոհեց, որ ուսուցիչ են աշխատանքի ընդունում, գործին անպիտան է դուրս գալիս: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ պետք է կասկածի տակ դնել ԵՊՀ և մանկավարժական համալսարանների տված դիպլոմները: Իմ համոզմամբ՝ բոլոր ուսուցիչները պետք է համակարգչին և համացանցին տիրապետելու քննություն հանձնեն: Ուսուցիչներ շատ կան, ովքեր 30 տարի առաջ են ավարտել բուհը, իրենց առարկայից հնացած գիտելիքներ ունեն, գիտությունը զարգացել է, իրենք տեղյակ չեն»: