Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Սոչիում օդանավն այրվել և ընկել է գետը. վթարի հետևանքով կա զոհ և վիրավորներ

2323
Շաբաթ, 01 սեպտեմբերի, 2018 թ., 11:05
Սոչիում օդանավն այրվել և ընկել է գետը. վթարի հետևանքով կա զոհ և վիրավորներ

Սոչիում վայրէջքից հետո Boeing 737 օդանավի հրդեհվելու հետևանքով տուժածների թիվը հասել է 18-ի, նրանց թվում՝ 3 երեխա, հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով ՌԴ առողջապահության նախարարությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր 6 տուժածի մասին։

Ուղևորների թվում զոհեր չկան, սակայն, ինչպես հայտնել է Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունը, մահացել է Սոչիի միջազգային օդանավակայանի աշխատակիցներից մեկը՝ ինքնաթիռի հետ կապված օպերատիվ միջոցառումների ժամանակ։

Այս պահին դեպքի վայրում տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, օդանավակայանում աշխատում է հոգեբանների խումբ:

Սոչիում օդանավն այրվել և ընկել է գետը. վթարի հետևանքով կա զոհ և վիրավորներ