Առողջապահության նախարարությունը մտահոգված է
ՀՀ առողջապահության նախարարությունը հերթական անգամ իր մտահոգությունն է հայտնում մայրաքաղաքում աղբահեռացման ուշացումներով, քանի որ հատկապես տարվա տաք եղանակին կուտակված աղբն առողջության համար վտանգավոր մի շարք երեւույթների առաջացման եւ տարածման պատճառ է դառնում՝ բարձրացնելով բնակչության շրջանում հիվանդացման ռիսկը, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: Շոգ եղանակին զգալիորեն արագանում են աղբի նեխման գործընթացները: Աղբի կուտակման վայրերից քամու միջոցով տարածվում է նեխմամբ պայմանավորված գարշահոտություն, առաջացող ծծմբաջրածինը եւ ամիակը մթնոլորտում անգամ փոքր կոնցենտրացիայի դեպքում կարող են գրգռիչ ազդեցություն ունենալ շնչառական ուղիների եւ աչքերի լորձաթաղանթի վրա՝ ծանրացնելով քրոնիկ թոք-սրտային եւ ալերգիկ հիվանությունների ընթացքը: Աղբի կուտակումները կարող են ինքնաայրվել նույնիսկ ցուրտ եղանակին, ինչը հանգեցնում է քաղցկեղածին ազդեցություն ունեցող նյութերի՝ դիոքսինների եւ ֆուրանների արտանետմանը մթնոլորտ, իսկ տարվա շոգ եւ քամոտ եղանակին ինքնայրումը կարող է վերափոխվել հրդեհի: Աղբի կուտակման վայրերը նպաստում են տարատեսակ հիվանդությունների հարուցիչների բազմացմանը եւ դրանց տարածմանը՝ աղտոտելով շրջապատը: Կուտակված աղբը գրավում է կրծողներին, միջատներին, թռչուններին, թափառող կամ վայրի կենդանիներին, որոնք տարբեր վարակիչ հիվանդությունների կրողներ կամ տարածողներ են եւ կարող են այդ հիվանդությունների դեպքերի պատճառ դառնալ: Օրինակ՝ կրծողները կարող են տուլարեմիայի վարակի աղբյուր կամ տարածող լինել, ճանճերը՝ տարբեր աղիքային վարակների, թափառող կենդանիները՝ լեյշմանիոզի, կատաղության եւ այլն, իսկ լեյշմանիոզը փոխանցող մլակները բազմանում են հենց օրգանական աղբի կուտակումներում: |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
12919.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
28218.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
32118.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
50617.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
59317.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
83516.04.2024, 16:06