Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Պայթյուն Դոնեցկում. զոհվել է Ալեքսանդր Զախարչենկոն

1923
Ուրբաթ, 31 օգոստոսի, 2018 թ., 20:00
Պայթյուն Դոնեցկում. զոհվել է Ալեքսանդր Զախարչենկոն

Դոնեցկի կենտրոնում այսօր երեկոյան պայթյուն է որոտացել, մի շարք ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ զոհվել է այսպես կոչված «ԴԺՀ»-ի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն:

Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողականների առաջնորդի մահը հաստատել են նաև ռազմական մեկնաբան Սեմյոն Պեգովը և Դոնեցկի բլոգեր Ալեքսանդր Ժուչկովսկին: Զախարչենկոյի մահվան մասին են հայտնում նաև մի շարք ռուսական ԶԼՄ-ներ:

Հաղորդվում է, որ պայթյունը որոտացել է «Սեպար» ռեստորանում՝ Դոնեցկի սրտում, «ԴԺՀ»-ի առաջնորդի առանձնատնից քիչ հեռու:

Անջատողականների մեկ այլ առաջնորդ Ալեքսանդր Տիմոֆեևը վիրավոր է: