Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Սեպտեմբերի 1-ին Արայիկ Հարությունյանը բաց դաս կվարի Արմավիրում

419
Ուրբաթ, 31 օգոստոսի, 2018 թ., 20:05
Սեպտեմբերի 1-ին Արայիկ Հարությունյանը բաց դաս կվարի Արմավիրում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին բաց դաս կվարի Արմավիրի մարզի դպրոցներից մեկում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշե է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Խնդրել եմ, որպեսզի Արմավիրի մարզում որևէ դպրոց ինձ ասեն՝ գնալու համար: Արմավիրն այս տարի համընդհանուր ներառման է անցնում: Կտեսնեմ, թե ինչպես է այդ պրոցեսն ընթանում, նաև տեղի դպրոցում բաց դաս կանցկացնեմ, որին կմասնակցեն բոլորը, ովքեր այնտեղ կլինեն»,- ասել է Հարությունյանը:

Նախարարն աշակերտներին կպատմի իր ղեկավարած գերատեսչության մասին:

«Կպատմեմ նախարարության գործունեության մասին: Գուցե, մեր գործունեությունից ինչ-որ հետաքրքիր դրվագներ»,- հավելել է նախարարը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: