Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Խոշոր ավտովթար Երևանում. Mercedes -ը «մխրճվել է» ГАЗель-ի մեջ. կա 9 վիրավոր

443
Ուրբաթ, 31 օգոստոսի, 2018 թ., 11:20
Խոշոր ավտովթար Երևանում. Mercedes -ը «մխրճվել է» ГАЗель-ի մեջ. կա 9 վիրավոր

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմաններում Մազմանյան փողոցում բախվել են Mercedes մակնիշի 35 NR 377 համարանիշի և Երևանի բնակիչ, 52-ամյա Արթուր Ավետիսյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 49 94 Տ համարանիշի թիվ 27 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ մարդատար ГАЗель-ը, որը սպասարկում է 3-րդ գյուղից դեպի Դինամո մարզադաշտ ուղին, կանգառում կանգնած է եղել, երբ Mercedes-ը, մխրճվել է ГАЗель-ի մեջ, ինչից հետո Mercedes–ի վարորդը վթարից հետո մեքենան թողնելով դեպքի վայրում՝ դիմել է փախուստի։ Ըստ կայքի՝ վերջինս հայտնաբերվել է, ենթարկվել սթափության փորձաքննության, ինչի արդյունքում պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում: