Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

ՃՏՊ Երևան-Արմավիր ավտոճանապարհին. ուղևորի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր

367
Հինգշաբթի, 30 օգոստոսի, 2018 թ., 12:10
ՃՏՊ Երևան-Արմավիր ավտոճանապարհին. ուղևորի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր

Օգոստոսի 29-ին, ժամը 22:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ, 1995թ) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Հ. Մ.-ը (2001թ.), քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Հ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Ա. Հ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: