Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Յակուտիայում փայտոջիլներից «անձրև» է տեղացել

2069
Հինգշաբթի, 30 օգոստոսի, 2018 թ., 01:05
Յակուտիայում փայտոջիլներից «անձրև» է տեղացել

Յակուտիայի Ամգինսկի շրջանում նախօրեին փայտոջիլներից անձրև է տեղացել: Այս մասին հայտնում են տարածքի բնապահպանները:

Նրանք պարզել են, որ «տեղումները» բաղկացած են եղել Corixidae ընտանիք փայտոջիլներից: Հաղորդվում է նաև, որ նախկինում ևս տարածքում նկատվել են «փայտոջիլե անձրևներ»: 1917-20 թվականներին արձանագրվել են դեպքեր, երբ հազարավոր փայտոջիլներ գիշերը թռել են լույսի վրա ու թափվել գետնին ինչպես անձրև: Այս եզակի դեպքը կրկնվել է նաև 1994-ին Ամգա գյուղում: Այժմ փայտոջիլների միգրացիայի ժամանակաշրջանն է: Մարդկանց համար նրանք վտանգ չեն ներկայացնում:

Յակուտիայում փայտոջիլներից «անձրև» է տեղացել