Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ձերբակալվել է Արման Մկրտումյանի ընտանիքի վրա հարձակում գործած անձանցից մեկը

480
Չորեքշաբթի, 29 օգոստոսի, 2018 թ., 10:30
Ձերբակալվել է Արման Մկրտումյանի ընտանիքի վրա հարձակում գործած անձանցից մեկը

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ֆեյսբուք»-ում գրել է.

2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք, որի ժամանակ տանն են եղել Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները։ Անվտանգության տեսախցիկների միջոցով նկատելով նրանց՝ Ա.Մկրտումյանը և նրա որդին դուրս են եկել բակ։

Նախնական տվյալներով՝ զինված անձանց կողմից ինքնաձիգից արձակվել են անկանոն կրակոցներ։

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է և ձերբակալվել։

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման և զենք, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու ու պահելու դեպքի առթիվ։

Պաշտոնական մամուլի հաղորդագրություն քիչ անց կտարածվի