Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Հրդեհ Շահումյան գյուղում. տուժածներ չկան

301
Երկուշաբթի, 27 օգոստոսի, 2018 թ., 09:50
Հրդեհ Շահումյան գյուղում. տուժածներ չկան

Օգոստոսի 26-ին՝ ժամը 18:54-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Շահումյան գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի խոհանոցում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:09-ին, մարվել՝ 19:17-ին: Այրվել է տան խոհանոցը (15 քմ)՝ գույքով։

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: