Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Երևանում 25-ամյա երիտասարդը «կրծքավանդակի, որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. հայտնաբերվել է ծառին բախված Lexus

580
Կիրակի, 26 օգոստոսի, 2018 թ., 14:35
Երևանում 25-ամյա երիտասարդը «կրծքավանդակի, որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. հայտնաբերվել է ծառին բախված Lexus

Երեկ՝ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի, որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք, գլխի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ վիրավորը Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցի բնակիչ՝ 25-ամյա Սարգիս Հովսեփյանն է, ով, ըստ բժշկի հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ Այդ ընթացքում, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, որ Բաղրամյան պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի հարևանությամբ, վթարված Lexus մակնիշի 35 ՏC 248 համարանիշի ավտոմեքենա կա։ Պարզվում է, որ նշված ավտոմեքենան կապ ունի «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված Ս. Հովսեփյանին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի հետ։ Կայքի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները պարզել են նաև, որ վթարից հետո Lexus-ի միջից վարորդն ու ուղևորը դուրս են գալիս և մեքենան թողնելով վթարված վիճակում՝ դիմում են փախուստի։