Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Իրանում ուժգին երկրաշարժի հետևանքով կան զոհեր և հարյուրավոր վիրավորներ

1849
Կիրակի, 26 օգոստոսի, 2018 թ., 10:40
Իրանում ուժգին երկրաշարժի հետևանքով կան զոհեր և հարյուրավոր վիրավորներ

Իրանում Քերմանշահ նահանգում կիրակի օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 232-ի. երկու մարդ զոհվել է. այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ հայտնում է իրանական Mehr գործակալությունը:

Ավելի վաղ Press-TV հեռուստաալիքը հաղորդել էր մեկ զոհի և ավելի քան 140 վիրավորի մասին։

Օգոստոսի 26-ին, ժամը 09։03-ին ՍՊՏԾ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 02:13-ին (Գրինվիչի ժամանակով՝ օգոստոսի 25-ին ժամը 22:13-ին) Իրանի Քերմանշահ քաղաքից 81 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ: