Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Երևանի Մյասնիկյան պողոտայում մեքենան բախվել է ծառին ու բռնկվել. վարորդը մահացել է

421
Կիրակի, 26 օգոստոսի, 2018 թ., 10:10
Երևանի Մյասնիկյան պողոտայում մեքենան բախվել է ծառին ու բռնկվել. վարորդը մահացել է

Օգոստոսի 26-ին, ժամը 00:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի «Բելաջիո» ռեստորանային և հյուրանոցային համալիրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա, ներսում քաղաքացի կա:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Իբիցա» հյուրանոցային համալիրի մոտակայքում «Mercedes C class» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:09-ին, մարվել՝ 01:12-ին:

Այրվել են ավտոմեքենայի սրահն ու շարժիչի հատվածն՝ ամբողջությամբ. ավտոմեքենայում հայտնաբերվել է վարորդի (ինքնությունը չի հաջողվել պարզել) դին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել դին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: