Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը կբացվի Ֆրեզնոյում

4421
Կիրակի, 26 օգոստոսի, 2018 թ., 02:15
Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը կբացվի Ֆրեզնոյում

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է.

Մեկ շաբաթից Ֆրեզնոյում (Քալիֆոռնիա) բացվելու է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը: Հրավիրում ենք ձեզ մասնակցելու թանգարանի բացման արարողությանը, որը տեղի է ունենալու Քալիֆոռնիայի պետական համալսարանի Ֆրեզնոյի մասնաճյուղի Satellite Student Union սրահում օգոստոսի 31-ին՝ հանրահայտ ամերիկահայ վիպասանի ու դրամատուրգի ծննդյան 110-ամյակի օրը:

Սարոյանի տուն-թանգարանում ներկայացված են լինելու մի շարք ինտերակտիվ ցուցադրություններ, այդ թվում՝ այցելուներին ողջունող Սարոյանի հոլոգրաֆիկ պատկերը, ինչպես նաև ուսումնական նյութերի, արխիվային լուսանկարների, անձնական իրերի, Սարոյանի գրաֆիկական արվեստի գործերի և գրական ժառանգության նմուշների մեծ հավաքածու: 2729 W. Griffith Way հասցեում գտնվող տունը, որտեղ երկար տարիներ բնակվել է Սարոյանը, ձեռք է բերվել, վերանորոգվել ու վերածվել թանգարանի «Ռենեսանս» մշակութային հիմնադրամի ջանքերով: