Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Արցախում համաճարակաբանական իրավիճակը հանգիստ է

436
Շաբաթ, 25 օգոստոսի, 2018 թ., 12:30
Արցախում համաճարակաբանական իրավիճակը հանգիստ է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել.

Արցախի Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակն հանգիստ է: Բնակչության շրջանում համաճարակներ, բռնկումներ և զանգվածային թունավարակներ չեն գրանցվել:
Իմունականխարգելման ծրագրի իրականացման շնորհիվ չեն արձանագրվել հետևյալ կառավարելի վարակիչ հիվանդությունները՝ կարմրուկ, կարմրախտ, դիֆթերիա, փայտացում, պոլիոմիելիտ:
10 տարուց ավելի չեն գրանցվել սիբիրյան խոցի, մալարիայի, հեպատիտ Ա-ի, որովայնային տիֆի և պարատիֆի դեպքեր: Մանկական ոչ կառավարելի վարակիչ հիվանդություններից գրանցվել է ջրծաղկի և քութեշի հիվանդացության դեպքերի նվազում:
Գրանցվել են սուր աղիքային վարակներ՝ պայմանավորված չճշտված հարուցիչով:
2018 թվականի առաջի կիսամյակում գրանցվել է ընդերային լեյշմանիոզի 11 դեպք: Քանի որ հանրապետության տարածքը հանդիսանում է ընդերային լեյշմանիոզի բնական օջախ շարունակական իրականացվում են համալիր հակահամաճարակային միջոցառումներ: