Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Փարիզում տղամարդը՝ բացականչելով «Ալլահ աքբար», սպանել է մորն ու քրոջը

1579
Հինգշաբթի, 23 օգոստոսի, 2018 թ., 15:05
Փարիզում տղամարդը՝ բացականչելով «Ալլահ աքբար», սպանել է մորն ու քրոջը

Փարիզի Թրափ արվարձանում տղամարդը դանակահարել է մորն ու քրոջն ու վիրավորել անցորդի, հաղորդում է Le Parisien-ը:

Հարձակում գործած անձը սպանվել է ոստիկանության կողմից:

Ոստիկանության աղբյուրը հայտնել է, որ 35-ամյա Քամել Ս.-ն, ով զինված է եղել մի քանի դանակով, այսօր առավոտյան սպանել է մորն ու քրոջը՝ բացականչելով «Ալլահ աքբար»: Ոստիկանությունը ստիպված է եղել կրակ բացել: Ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է:
Reuters-ի աղբյուրի հաղորդմամբ՝ հարձակման պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը: