Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Տխուր պատկեր՝ դեռահասների շրջանում»․ Իզաբելլա Աբգարյան

816
Չորեքշաբթի, 22 օգոստոսի, 2018 թ., 18:05
«Տխուր պատկեր՝ դեռահասների շրջանում»․ Իզաբելլա Աբգարյան

Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Դարի հիվանդությունը ...
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ուսումնասիրություն է կատարել 11֊15 տարեկան աշխարհի տարբեր երկրների դեռահասների շրջանում և տխուր եզրահանգման եկել...

Հինգ դեռահասներից միայն մեկն է իր տարիքի համար բավարար ֆիզիկական ակտիվություն ունենում: Ընդ որում, քիչ շարժվողների թվում ավելի մեծ է աղջիկների թիվը:

Հինգից չորս դեռահասներն ավելի վատ ֆիզիկական վիճակում են, քան այդ տարիքում եղել են նրա ծնողները, նույնիսկ՝ տատիկ֊պապիկները:

Պատճառը՝ էկրանային կախվածություն: Հեռախոս, համակարգիչ, հեռուստացույց... այս միջոցները չեն թողնում, որ դեռահասը շարժվի: Իսկ այդ տարիքային խմբում նորման օրական 10 000 և ավելի քայլն է: