Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Թբիլիսիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կրկին ՀՀ քաղաքացիներ են տուժել

286
Չորեքշաբթի, 22 օգոստոսի, 2018 թ., 09:45
Թբիլիսիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կրկին ՀՀ քաղաքացիներ են տուժել

Օգոստոսի 22-ին, ժամը 04։26-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03։12-ի սահմաններում Թբիլիսի քաղաքի Աղմաշենիբելի փողոցի «Կառպուռի» հանրախանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Mercedes» մակնիշի ուղևորափոխադրող (վարորդը՝ Հ. Օ.) և «ВАЗ 21-06» մակնիշի ավտոմեքենաները. բախման հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ:

«ВАЗ 21-06» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ս. Ս-ն և Է. Բ-ն հոսպիտալացվել են «Միխայելովսկոյե» և «Լացետի» ԲԿ-ներ, իսկ «Mersedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ա. և Ա. Ն-երը, Դ. Չ-ն, Թ. Պ-ն տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից։